Հակակոռուպցիոն կոմիտեն Սամվել Շահրամանյանին հարցաքննության է հրավիրել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության է հրավիրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը:
«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ»,- նշել է նա։
Փաստաբանն ասել է, որ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, և որ իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու։ «Այսինքն՝ ոչ թե նրա համար, որ Սամվել Շահրամանյանը կասկածվում է հանցագործության մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ նա ներկայացրել է հաղորդում»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության։ «Մոտ 1,5 ամիս առաջ էլ է նա հրավիրվել քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- նշել է փաստաբանը։