Ուռուցքաբանը նշել է երիկամների քաղցկեղի մասին վկայող ախտանիշներ

Ուռուցքաբան Անտոն Օդեգնալը բացատրել է, թե ինչ ախտանիշներ կարող են վկայել երիկամային բջիջների քաղցկեղի մասին:
«Քաղցկեղի այս տեսակը զգալի տարածվածություն ունի բնակչության շրջանում»,- նշել է փորձագետը Газетой.Ru-ին տված հարցազրույցում։
Երիկամների քաղցկեղը սովորաբար զարգանում է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, հիմնականում՝ տղամարդկանց մոտ: Թեեւ վերջերս այն ախտորոշվել է նաեւ կանանց մոտ։
Բժշկի խոսքով՝ երիկամների քաղցկեղով հիվանդների մոտ թոքերի մետաստազները սովորական իրավիճակ են։ Այնուամենայնիվ, դրանք զարգանում են ասիմպտոմատիկ ու կարող են պատահաբար հայտնաբերվել սովորական զննման ժամանակ:
Լյարդի մետաստազները հիվանդին առաջացնում են ուժեղ ցավ աջ հիպոքոնդրիումում, ավելանում է հոգնածությունն ու քաշի կորուստը: Որոշ մարդիկ զգում են ջերմություն: Նման մետաստազները արագ տարածվում են ամբողջ օրգանով մեկ։
«Ինչ վերաբերում է մետաստազների վերջին տեսակին, ապա դրանք կարող են առաջանալ ողնաշարի, կողերի կամ ազդրի ոսկորների մեջ: Հենց այս մետաստազներն են հիվանդների մոտ ուղեկցվում մշտական սուր ցավերով՝ ամեն անգամ ուժեղանալով մարմնի անհարմար շարժումներով կամ ինչ-որ ծանր բան բարձրացնելով»,- ասել է բժիշկը։
Քաղցկեղի ավելի զարգացած մակարդակ ունեցող շատ հիվանդներ ավելի ծանր ախտանիշներ ունեն: Երիկամներում ուռուցքային պրոցեսի առաջին նշանն արյունն է մեզի մեջ:
Ցավը նույնպես քաղցկեղի բնորոշ ախտանիշ է։ Հիվանդը ցավ է զգում, երբ ուռուցքը մետաստազավորում է այլ օրգաններ:
Երիկամների քաղցկեղի հետագա փուլերում առաջանում է վերջույթների այտուցվածություն։ Ուռուցքի զարգացումը կարող է հանգեցնել թրոմբոզի և երակների վարիկոզի առաջացման:
Ուրոլոգը հորդորել է առաջին տագնապալի ախտանիշների դեպքում դիմել բժիշկների օգնությանը.