Ինչո՞ւ են սիրո մեջ անհաջողություններ լինում․ հոգեթերապևտը պատճառ է նշել

Հոգեթերապևտ Գաբրիել Ռեյեսը կարծում է, որ սիրո մեջ անհաջողակ մարդիկ հաճախ ընտրում են նույն տիպի զուգընկերներ և, հետևաբար, կրկին ու կրկին ձախողվում են: Նա Newsweek-ի հետ զրույցում խոսել է ռոմանտիկ հիասթափությունների պատճառի մասին։
Ռեյեսը նշել է, որ մարդու ուղեղը հակված է օրինաչափություններ ստեղծել և գործել դրանց հիման վրա, քանի որ նրա համար ավելի հեշտ և հարմարավետ է ծանոթ հանգամանքներում դա անել: «Սիրո և հարաբերությունների ոլորտը բացառություն չէ»,- վստահ է մասնագետը։
Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով մարդիկ անընդհատ նույն տիպի զուգընկերներ են ընտրում և հայտնվում նույն իրավիճակներում, նույնիսկ եթե ի վերջո նրանք ուրախություն ու երջանկություն չեն բերում։
«Ես խստորեն խրախուսում եմ մարդկանց հանդիպել զուգընկերների հետ, ովքեր տարբերվում են իրենց նախկինից, հատկապես, եթե նրանք սարսափելի հարաբերությունների մեջ են եղել: Սա կօգնի փոխել հայացքները, որոնք ձևավորվել են անցյալի մարդկանց ազդեցության տակ»,- ասել է հոգեթերապևտ Գաբրիել Ռեյեսը։
Հոգեբան Մարթա Լին խորհուրդ է տվել անհաջող հարաբերություններից հետո ուշադրություն դարձնել հակառակ սեռի այն ներկայացուցիչներին, ովքեր նախկինում անհրապույր էին թվում իրենց հոբբիների կամ ապրելակերպի պատճառով:
Նրա կարծիքով՝ անսովոր հայացքներով ու տարբեր փորձառություններ ունեցող մարդու ընկերակցությունը կօգնի այլ կերպ զգալ, կյանքին նայել այլ տեսանկյունից և, հնարավոր է, նոր բան իմանալ սեփական անձի մասին։