ՊՍԺ-ն հաղթանակով է սկսել նախապատրաստական փուլը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հաղթանակով է սկսել նախապատրաստական փուլը՝ խաղալով «Կեւիի-Ռուենի» հետ։ Նորանշանակ գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի ղեկավարությամբ առաջին խաղում ՊՍԺ-ն առավելության հասավ 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը 11 մետրանոցից բացեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։ ՊՍԺ-ի առավելությունը կրկնապատկեց 18-ամյա ֆրանսիացի հարձակվող Ջեդի Գասաման։
Ընկերական հանդիպում
ՊՍԺ - «Կեւիի-Ռուեն»՝ 2:0
Սերխիո Ռամոս, 34, 11մ, Ջեդի Գասամա, 54