Հայտնի է՝ ուսումնական գործընթացը երբ կվերսկսվի

Հայտնի է՝ ուսումնական գործընթացը երբ կվերսկսվի

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից։

Հիշեցնենք, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվել էր մարտի 21-ից: