Վարազդատ Հարոյանը կխաղա «Անորտոսիսում»

Վարազդատ Հարոյանը կխաղա «Անորտոսիսում»

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» հետ։

Հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել իսպանական «Կադիսի» հետ պայմանագիրը խզելուց հետո։

Կիպրոսյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։