Նոել Միքայելյանը՝ WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն

Նոել Միքայելյանը՝ WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն

Նոել Միքայելյանը՝ WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն է։

Նոելի մրցակիցը 35-ամյա Իլունգա Ջունիոր Մակաբուն էր Կոնգոյից, փոխանցում է armsport-ը:

Միքայելյանը երկրորդ ռաունդում նոկդաունի ենթարկեց 35-ամյա Մակաբուին։ Երրորդ ռաունդում Մակաբուն կրկին նոկդաունի ենթարկվեց, և թեև նա վեր կացավ մինչև հետհաշվի ավարտը, մրցավարը դադարեցրեց պայքարը։

Այդպիսով՝ Նոել Միքայելյանը նվաճեց WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ տոնելով իր 27-րդ հաղթանակը կարիերայում։