Այնպիսի տպավորություն էր, թե ՄԻՊ պաշտոնին ընդդիմությունն առաջադրել էր ոչ թե Ղազարյանին, այլ Ամալ Քլունիին. ՔՊ-ական
Առհասարակ, ՄԻՊ-ի մասին ընդդիմության կարծիքները լսելիս անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ պաշտոնին ընդդիմությունն առաջադրել էր ոչ թե Էդգար Ղազարյանին, այլ օրինակ՝ Ամալ Քլունիին, որովհետև այն նշաձողերը, որոնք այս մարդիկ ներկայացնում են ՄԻՊ-ի համար՝ անկողմնակալություն, կախվածության բացառում, պայքար հանուն մարդու իրավուքների, հանուն ազատ խոսքի ում ասես կարելի է վերագրել, բայց ոչ այն թեկնածուին, որին ընդդիմությունն էր առաջադրել մի հասարակական կազմակերպության թելադրանքով, որը հենց նույն օրը, հենց ԱԺ դարպասների դիմաց հանրային կերպով կոչ էր անում, որպեսզի ՀՀ վարչապետին սատարող քաղաքացիների մարմինները գլխիվայր կախեն ծառերից և մինչև հիմա մեր հարգարժան ընդդիմությունը ներողություն չի խնդրել նրա համար, որ ֆաշիստական այդ խմբավորման դրդումով մարդ է բերել ու մտցրել ԱԺ։
Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Բայց զարմանալ պետք չէ, քանի որ այս մարդկանց թիմակիցները Շիրակում անպաշտպան պապիկների էին ծեծում։ Հարգելի գործընկերներ, երբ խոսում եք պարոն Հովհաննիսյանի կամ այլ պատգամավորների՝ այդ նիստի ընթացքում հնչեցրած արտահայտությունների մասին, պետք է ստիպված կրկնեմ, որ տիկին Մանասյանին մեղադրել պետք չէ, որովհետև նա այդ ժամանակ ներկա չէր, այդ սենյակում չէր, բայց մի հետաքրքիր փաստ ասեմ՝ տո դուք էլ այդ սենյակում չէիք, բա դուք խի՞ այդ սենյակում չէիք, որ արձագանքեիք։ Ես անկեղծ չեմ հասկանում. ՄԻՊ թեկնածու եք առաջադրել, ասում եք՝ մեր թեկնածուն, է եկել էր ձեր թեկնածուն, բա դուք ինչի՞ չէիք եկել: Ես կասեմ՝ ինչի չէիք եկել։ Չէիք եկել, որովհետև ամաչում էիք, բայց ամաչում էիք ոչ թե Էդգար Ղազարյանից որպես թեկնածու, այլ ամաչում էիք այն փաստից, որ Էդգար Ղազարյանն է հանդիսանում ձեր լավագույն սերուցքը՝ թե՛ որպես նապագահի, թե՛ վարչապետի, թե՛ ՄԻՊ թեկնածու, ձեր առաստաղն է Էդգար Ղազարյանը, նրա մտքի թռիչքը ձեր մտքի թռիչքի սահմանն է, նրա պարկեշտության սահմանը ձեր պարկեշտության վերին սահմանն է, նրա ինտելեկտը ձեր հավաքական ինտելեկտն է»,-ասաց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում