«Միասին համերաշխ ենք»․ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ՄՔԴ-ին՝ «իրենց ընտանիք ընդունելու համար»

Ավարտելով իմ այցը Հաագա՝ ես շնորհակալություն եմ հայտնում ՄՔԴ-ի նախագահ Պյոտր Հոֆմանսկուն, Պիավի Կաուկորանտին և նրանց թիմին՝ Հայաստանին իրենց ընտանիք ընդունելու բոլոր անկեղծ ուղերձների և ջանքերի համար։ X-ի իր էջում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․
«Միասին մենք համերաշխ ենք առաջ շարժվում, քանի որ ձգտում ենք արդարությամբ և օրենքի գերակայությամբ սահմանված ապագայի»,- գրել է ԱԳ նախարարը։