Վլադիմիր Պուտինը կործանիչների ուղեկցությամբ մեկնել է ԱՄԷ. ինչպե՞ս են դիմավորել նախագահին (տեսանյութեր)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Աբու Դաբի: Թռիչքի ողջ ընթացքում պետության ղեկավարին ուղեկցել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-35 կործանիչները: Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ կործանիչները օդ են բարձրացել բարդ եղանակային պայմաններում՝ հորդառատ անձրև և բուռն քամի։ Իսկ արդեն Արաբական Միացյալ Էմիրություններում ռուսական պատվիրակությանը սպասվում էր տաք եղանակ և պայծառ ընդունելություն։
Վլադիմիր Պուտինի այցի պատվին ռուսական եռագույնը «հայտնվեց» ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդում։
Կրեմլի լրագրողների տեղեկացմամբ՝ ճանապարհի երկայնքով, որով անցնում էր նախագահական Ավրուսը, շարված են եղել հեծելազոր և ուղտեր։ Վլադիմիր Պուտինի ժամանումը ուղեկցվել է հրետանու համազարկով:
Ռուսաստանի Դաշնության ղեկավարին դուր է եկել այս ընդունելությունը.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նման գունեղ և ընկերական ընդունելության համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Այնուհետ Պուտինը բանակցությունների է գնացել ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ ալ Նահյանի հետ։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄԷ-ն, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հսկայական ներդրում ունի աշխարհում իրավիճակի կայունացման գործում։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել արաբ գործընկերոջը՝ երկրի իշխանությունների կողմից ԱՄԷ-ում ուղղափառ եկեղեցու կառուցման համար հողատարածք հատկացնելու համար։
Իր հերթին Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանը նշել է, որ ԱՄԷ-ն կշարունակի ամրապնդել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Նրա խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները կրում են պատմական բնույթ։ Պուտինն այնուհետև իր գործընկերոջը հրավիրել է BRICS-ի գագաթնաժողովին՝ Կազան 2024 թվականին:
Տեսանյութերը՝ այստեղ