Տեղումներ, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը

Տեղումներ, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18-23.12.2023թ.)

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում,  23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝  ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      14.4°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան        -15.0°C (2016թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    -0.4°C