Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր զրոյական կետի մասին

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը պայմանավորվածություններին և հիմնական հարցը, որ ծագում է այսօր՝ ինչքանո՞վ է հավանական, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի:  Այս մասին այսօր իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհանրապես, նաև այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա։ Կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ։ Եվ կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք խոսում կամ վկայում են այն մասին, կամ ավելի դրական պատկերացում ստեղծում այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է։ Օբյեկտիվորեն պետք է ասել, որ 2 խումբ փաստերն էլ գոյություն ունեն»,- ասաց նա։

Փաշինյանը մեջբերեց երեկ տեղի ունեցած գերիների վերադարձը. «Ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա։ Եվ կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել  և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում