Ովքեր են եկել աջակցելու Գրիգորի Խաչատուրովին

Ովքեր են եկել աջակցելու Գրիգորի Խաչատուրովին

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, այս րոպեներին դատարանը քննում է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:

Դատարանի մոտ են եկել նրա ընկերներն ու աջակիցները: Նրանց թվում են՝ եղբայրը՝ Իգոր Խաչատուրովը, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ, քաղաքական այլ գործիչներ:

MediaHub-ը շարունակում է հետևել զարգացումներին դատարանից մոտից: