«Հունգարիան դուրս է գալիս ՄՔԴ-ից»․ ասել է Օրբանը, իսկ Նեթանյահուն՝ ողջունել այս քայլը

«Հունգարիան դուրս է գալիս ՄՔԴ-ից»․ ասել է Օրբանը, իսկ Նեթանյահուն՝ ողջունել այս քայլը

Հունգարիան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից, քանզի կարծում է, որ կազմակերպությունը վերջին տարիներին անկախից վերածվել է քաղաքականի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասն ասել էր, որ համաձայնագրի խզման ընթացակարգը կառավարությունը կսկսի հինգշաբթի օրը։

Օրբանը Բուդապեշտում ողջունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ում նկատմամբ Գազայի դեպքերի հետ կապված դատարանի կողմից ձերբակալման օրդեր է տրված։

Բուդապեշտում ելույթ ունենալով Նեթանյահուի հետ՝ Օրբանն ասել է, որ ՄՔԴ-ն դարձել է «քաղաքական գործիք»։

«Այս շատ կարևոր դատարանը վերածվել է քաղաքական գործիքի, և Հունգարիան չի ցանկանում որևէ դեր խաղալ դրանում»,- ասել է Օրբանը լրագրողներին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նեթանյահուն գնահատել է որոշումը որպես «համարձակ և սկզբունքային»՝ գովաբանելով Հունգարիային Իսրայելին ցուցաբերած «հպարտ» աջակցության համար:

«Սա կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև բոլոր ժողովրդավարական երկրների համար… կարևոր է դիմակայել այս կոռումպացված կազմակերպությանը», - ասել է նա: