Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է «Կարասար» հոթել-ռեստորանի երկաթե դարպասին. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է «Կարասար» հոթել-ռեստորանի երկաթե դարպասին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:50-ի սահմանում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» հոթել-ռեստորանային համալիրի երկաթե դարպասին, կոտրել այն և հայտնվել ռեստորանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնք կանայք են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: