Արևմուտքն անցնում է քննարկելու խաղաղապահ ուժեր Ուկրաինա ուղարկելու օպերատիվ մանրամասները

Արևմտյան երկրները անցնում են քննարկելու խաղաղապահ ուժեր Ուկրաինա ուղարկելու օպերատիվ մանրամասները։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Մենք համաձայնության ենք եկել, որ այժմ անցնում ենք օպերատիվ փուլին», - ասել է նա Ուկրաինայի հարցով առցանց գագաթնաժողովից հետո:
Սթարմերը նշել է, որ «ցանկացողների կոալիցիայի» ռազմական առաջնորդները մարտի 20-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու այս հարցերով կոնկրետ քայլերը։
«Այսօր ես խոսեցի համաշխարհային առաջնորդների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը»,- գրել է նա X-ում: «Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցում»։