«Շիրակը» հաղթել է ԲԿՄԱ-ին. Գյումրիի թիմի հաղթական վերադարձը ՀՊԼ

«Շիրակը» հաղթել է ԲԿՄԱ-ին. Գյումրիի թիմի հաղթական վերադարձը ՀՊԼ

VBET ՀՊԼ 1-ին տուրի 3-րդ խաղային օրը ԲԿՄԱ-ն ընդունել էր Բարձրագույն խումբ վերադարձած Գյումրիի «Շիրակին» ու նվազագույն հաշվով պարտություն է կրել։ Առաջին կեսում գոլեր չեն արձանագրվել: 59-րդ րոպեին գյումրեցիների կազմում հաշիվը բացել է Լյովա Մրյանը։

Այսպիսով, «Շիրակը» հաղթանակով է նշել վերադարձը ՀՊԼ։ Այս խաղից հետո «Շիրակը» մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն դեռևս միավոր չունի և եզրափակում է այն։