Լուիս Սուարեսն իր նորամուտը նշեց Նասիոնալի կազմում

«Լիվերպուլի», «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսն իր նորամուտը նշեց Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալ» ակումբի կազմում, փոխանցում է armsport.am-ը։
Ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին Հարավամերիկյան Գավաթի մրցաշարի քառորդ եզրափակիչի «Ատլետիկո Գոյանյենսեի» դեմ խաղում, սակայն գոլ չի խփել։
Հանդիպումն ավարտվել է «Նասիոնալի» պարտությամբ՝ 0:1 հաշվով։
Հիշեցնենք, որ 35-ամյա Սուարեսը «Նասիոնալ» է տեղափոխվել հուլիսի վերջին՝ «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո, ազատ գործակալի կարգավիճակով։ Հենց Մոնտեվիդեոյի ակումբում է հարձակվողը սկսել իր կարիերան 2005-2006 թվականներին։