Երկրպագուները շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում. Լապորտան փորձելու է հաղթել ՉԼ-ը

Երկրպագուները շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում. Լապորտան փորձելու է հաղթել ՉԼ-ը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է նոր մրցաշրջանից սպասելիքների մասին։

«Կպայքարենք Լա Լիգայում ու Չեմպիոնների լիգայում։ Մենք մասնակիցներից մեկն ենք ու կփորձենք հաղթել երկու մրցաշարում էլ։ Հուսով եմ՝ շանս ունենք, բայց տեսնենք: Վստահ եմ, որ ցույց կտանք մեր ֆիրմային խաղաոճը, որը դուր է գալիս երկրպագուներին։ Նրանք շատ կհպարտանան մեզնով այս մրցաշրջանում»,- ասել է Լապորտան CBS Sports-ին։