Բռնություն բժշկի նկատմամբ․ այս տարի արդեն չորս դեպք է գրանցվել

2022 թվականին արդեն չորս դեպք է գրանցվել, երբ քաղաքացին բռնություն է գործադրել շտապ օգնության բժշկի նկատմամբ։ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ բժիշկների նկատմամբ բռնություն գործադրողները լինում են և՛ սփաթ, և՛ ոչ սթափ վիճակում։ Նրա խոսքով՝ Հայաստանում բժշկի ինստիտուտի նկատմամբ հարգանք չկա, նման մշակույթ դեռևս չի ձևավորվել։ Բայց և այնպես, ըստ նրա, ամենաթողությանը վերջ դնել է պետք, ամեն դեպքի պետք է ունենա իրավական հետևանք։