Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը

 Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը

Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է լինելու «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Ի թիվս պաշտոնական հանդիպումների՝ Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է վերջինիս մամուլի ասուլիսը։