Ինչ հանգամանքներում է շարքային Պալյան Պողոսյանը ջերմային այրվածքներ ստացել․ մանրամասներ

Ինչ հանգամանքներում է շարքային Պալյան Պողոսյանը ջերմային այրվածքներ ստացել․ մանրամասներ

Շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի՝ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստանալու հանգամանքները ճշտելու համար MediaHub.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ, որտեղից ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից առաջացած հրդեհը մարելու հետևանքով:

Մեր այն հարցին, թե ինչու է հաղորդագրությունն այսօր տարածվել, եթե դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, Թորոսյանը նշեց, որ հիվանդի առողջական վիճակը վերջին օրերին է վատթարացել և այդ պատճառով է նոր տարածվում հաղորդագրությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր։