Մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ․ Վանեցյան

 Մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքում գրել է.

Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը:

Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ: Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 300 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:

Այսօր, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում: