Ադրբեջանը ծրագրեր է մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու համար․ Փաշինյան
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ, ԼՂ ուղարկվող հումանիտար բեռն էլ դեռ ճանապարհին է։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ում հումանիտար վիճակը լարված է, իրադրության փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով որոշ հիվանդների տեղաշարժ Լաչինի միջանցքով հնարավոր է դարձել։
«Այս պահին ՀՀ-ում են գտնվում ԼՂ որոշ բնակիչներ, որոնք չեն կարողանում տուն վերադառնալ։ Նրանցից շուրջ 5000-ը դեկտեմբերի 12-ից այստեղ են։ Եվս 30 հազար արցախցի չի կարողանում վերադառնալ ԼՂ, թեև 2020 թվականի նոյեմբերի իննի հայտարարության յոթերորդ կետը դա էր ենթադրում։ Բայց Ադրբեջանի նպատակը ԼՂ-ն հայաթափելն է։ Այդ պատճառով Բաքուն տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը»,- ասաց Փաշինյանը։
Նա նկատեց՝ Բաքուն պետք է կատարի նոյեմբերի իննի հայտարարության յոթերորդ կետը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։
«Մենք խաղաղության պայմանագրի նոր տարբերակ ենք ներկայացրել Ադրբեջանին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։