Ոստիկանությունը բացահայտ զբաղվում է քաղաքականությամբ. Արսեն Բաբայան

Ոստիկանությունը բացահայտ զբաղվում է քաղաքականությամբ. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Այսօր առավոտյան հարյուրավոր քաղաքացիներ խաղաղ անհնազանդություններ էին իրականացնում Երևանում, որի արդյունքում ամբողջությամբ խցանված էր Երևանի բոլոր մուտքերը:

Որպես խաղաղ հավաքի ձև ընտրվել էր ավտոերթը: Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության. երթևեկող մեքենաներից իջեցրել է վարորդներին և ապօրինի ձերբակալել, որի հետևանքվ ավտոմեքենաները մնացել են փողոցում:

Վարորդները որևէ այնպիսի խախտում թույլ չեն տվել, որի համար հնարավոր կդառնար նրանց ձերբակալել:

Այդպիսի ապօրինությամբ ոստիկանությունը, փաստորեն, սահմափակել է քաղաքացիների խաղաղ հավանքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը՝ արգելելով հավաքի անցկացման ձևի ազատ ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը ոչ թե կիրառել է օրենքը, այլ՝ քաղաքական գործողությամբ խոչընդոտել է խաղաղ հավաքի անցկացման ձևին և բովանդակությանը:

Հրավիրում եմ միջազգային կառույցների ուշադրությունը:

ՄԻՊ-ին չանհանգստացնեք, վարսավիրանոց է գնացել»։