Պուտինն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիին․ ինչ են խոսել

Պուտինն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիին․ ինչ են խոսել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիին։

Պուտինը Վան Յիին խնդրել է բարեկամական ողջույններ փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։

«Պուտինի առաջիկա այցը Չինաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վան Յին։

«Սի Ծինպինի՝ մայիսին Ռուսաստան այցի ծրագիրը հագեցած է լինելու, կապված ոչ միայն Հաղթանակի տարեդարձի տոնակատարության հետ»,-ասել է ՌԴ նախագահը։

«Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը երբեք ուղղված չի եղել երրորդ կողմերի դեմ»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարը։