Նեթանյահուն Բայդենին ասել է Գազայի հատվածում երկարաժամկետ ռազմական գործողության անհրաժեշտության մասին

Նեթանյահուն Բայդենին ասել է Գազայի հատվածում երկարաժամկետ ռազմական գործողության անհրաժեշտության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ կապված Գազայի հատվածից իսրայելական տարածքի զանգվածային գնդակոծության հետ։

Զրույցի ընթացքում Նեթանյահուն ասել է, որ պայքարը երկարատև է լինելու և ավարտվելու է Իսրայելի հաղթանակով:

ԱՄՆ նախագահն էլ սատարել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը: