Ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին. Մետաքսե Հակոբյան

Ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին. Մետաքսե Հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի լռեք, մի կոծկեք իրականությունը, դրանով մասնակիցն եք դառնում ադրբեջնական հանցագործություններին: Ստեփանակերտը տոնական տրամադրությամբ դիմավորեց Գորիսից Ստեփանակերտ տեղափոխված 19 երեխայի: Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Այն, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի ու Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ակնհայտ է(ազատվել Արցախից ու այստեղի հայերից) 2-րդ կարծիք ՉԿԱ, բայց որ Արցախի պայքարի արդյունքում էլ երեխաների անվտանգության տարրական պատասխանատվություն ՉԿԱ, մեղմ ասած, անբարո է...Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին... Պատասխանին սպասում եմ հանրային հարթակում Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության դատախազություն»։