Ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ջեք Ուիլշիրը գլխավորել է «Արսենալի» Մ-18 թիմը

Ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ջեք Ուիլշիրը գլխավորել է «Արսենալի» Մ-18 թիմը

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը ֆուտբոլիստի կարիերան 30 տարեկանում ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։ Նա նշանակվել է «Արսենալի» մինչեւ 18 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ, հաղորդում է Sky Sports-ը։ Մի քանի օր առաջ էր Ուիլշիրը հայտնել կարիերան ավարտելու մասին։

«Արսենալի» հետ Ջեք Ուիլշիրը դարձել է Անգլիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նա հանդես է եկել նաեւ անգլիական «Բոլթոնում», «Բորնմութում», «Վեստ Հեմում», դանիական «Օրհուսում»։

Անգլիայի հավաքականի կազմում Ջեք Ուիլշիրն անցկացրել է 34 հանդիպում, խփել 2 գոլ։