Հայ հեծանվորդների համեստ արդյունքները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ հեծանվորդների համեստ արդյունքները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացված հրապարակային հեծանվավազքի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Հայ մարզիկները ելույթ են ունեցել միայն երիտասարդների տարիքային խմբում։

«Սքրեթչ» մրցաձևում Վահե Վիրաբյանը 24 մասնակիցների մեջ գրավել է 17-րդ տեղը։ Չորս հեծանվորդ չի հասել վերջնագծին։ «Դուրս մնալով» մրցարշավում Ալեքս Արամայիսյանը 21 մասնակիցների պայքարում գրանցել է 18-րդ արդյունքը։

Հետապնդմամբ անհատական մրցավազքի որակավորման փուլում Խաչիկ Շարյանը գրանցել է 22-րդ արդյունքը, իսկ Ալեքս Արամայիսյանը՝ 23-րդ։

Խաչիկ Շարյանը «օմնիում» մրցաձևի «սքրեթչ» մրցումներում գրավել է 22-րդ, տեմպային մրցավազքում՝ 21-րդ, «դուրս մնալով» մրցավազքում՝ 20-րդ, ընդհանուր հաշվարկում՝ 20-րդ տեղը։

Միավորներով մրցավազքում Վահե Վիրաբյանը 12-րդ տեղն է գրավել 22 մասնակցի մեջ, որոնցից երկուսը չեն հասել վերջնագծին։