Թուրքիայում գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Հաթայ նահանգի Իսկենդերուն շրջանում գտնվող պողպատի գործարանում պայթյուն է որոտացել. այդ մասին հայտնում է Star թերթը։
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ աշխատող և վիրավորվել երեքը։
Ոստիկանությունը հետաքննում է։