Արցախի նախագահը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ

Արցախի նախագահը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել  Հայաստան-Ադրբեջան  բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների  շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ: