Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 27-ին հրամանագիր է ստորագրել՝ Զինված ուժերում նշանակում կատարելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Լևոն ԴԱՎԻԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,-նշվում է հրամանագրում: