«Բավարիայի» ֆուտբոլիստը վիրահատվել է եւ բաց կթողնի 2 ամիս

«Բավարիայի» ֆուտբոլիստը վիրահատվել է եւ բաց կթողնի 2 ամիս

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Լեոն Գորեցման ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել եւ բաց կթողնի 2 ամիս, հաղորդում է Sky Germany-ն։ Նա չի կարողանա գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ մրցաշրջագայության։

«Բավարիան» նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին՝ «ՌԲ Լայպցիգի» հետ վիճարկելով Գերմանիայի սուպերգավաթը։

Լեոն Գորեցկան 2018-ին գերմանական «Շալկեից» է տեղափոխվել «Բավարիա»։