Դե, ուրեմն, որտեղ արդյունավետ չի, եկեք բոլոր տեղերից մարդկանց հանենք․ Մանուկյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Իրականում, նույն նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված՝ ի՞նչ է կատարվում․ երեք երկրների ստորագրությամբ է։ Հայաստանն ի՞նչ արեց, ինչ-որ մի պահի ձեռքերը լվաց, ասաց՝ էդ երեք ստորագրություններից միայն Պուտինի ստորագրությունն է կարևոր, բայց Հայաստանը զլացավ տեր լինել նույնսիկ այն պարտավորություններին, որ ուներ Ադրբեջանը։ Եւ նման ձախողումներն են, որ հանգեցրեցին այս իրավիճակին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագորղների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ Հայաստանը չունի հիմա, ամիսներ առաջ մշտական ներկայացուցիչն այլ պաշտոնի նշանակվեց, և հիմա թափուր է այդ պաշտոնը։
Դիտարկմանը, թե ի՞նչ օգուտ կար դրանից, որ ՀԱՊԿ-ում այդ պաշտոնն ունեինք, քանզի ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները չի կատարում, Մանուկյանն ասաց․ «Դե, ուրեմն, որտեղ արդյունավետ չի, եկեք բոլոր տեղերից մարդկանց հանենք։ Անարդյունավետ են համարում, դրա համար պետք էր արմատապես փոխել քաղաքականությունը և առաջին իսկ օրից չփորձել լոկ թշնամանալով, լոկ քարոզչական արշավ անելով՝ ստիպել ՀԱՊԿ-ին ավելի գործնական աշխատել»։
Մանրամասն՝ տեսանյութում