Սիերա Լեոնեի առաջնության երկու խաղում գրանցվել է 187 գոլ

Սիերա Լեոնեի ֆուտբոլային ասոցիացիան (SLFA) հետաքննություն է սկսել երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնի երկու հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որոնցում ընդհանուր առմամբ գրանցվել է 187 գոլ։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Խոսքը «Գոլֆ-Կոկիմա Լիվան» (91:1) և «Կահուլա Ռեյնջերս – Լումբենբու Յունայթեդ» (95:0) հանդիպումների մասին է:
SLFA-ն հայտնել է, որ այս խաղերի արդյունքներըմանրակրկիտ կհետաքննվի։