Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանին ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել
«ՀՀ–ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերելու և այդ պայմանավորվածությունները կատարելու համար համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան»,– հայտարարեց նա։