Կեռաս. ո՞ւմ է հակացուցված ուտել

Կեռասը բալի համեմատությամբ թեև ավելի քաղցր է, բայց պակաս կալորիական է։ Պարունակում է օրգանական թթուներ, ֆլավոնոիդներ, վիտամիններ՝ C, A, B1, B2, E, PP:
Կեռասի 100 գրամը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջի 20 տոկոսը։
Կեռասում շատ կա նաև կալիում, որ նպաստում է սրտամկանի ամրացմանը։ Կումարինի պարունակության շնորհիվ կեռասը նպաստում է արյան մակարդելիությանը, նվազեցնում է թրոմբոզի առաջացման հավանականությունը։ Խրախուսելի է կեռասի օգտագործումը հատկապես սակավարյունության դեպքում։
Կեռասի օգտագործումը պետք է խստորեն սահմանափակվի շաքարային դիաբետի, գաստրիտի սրացման, սննդային ալերգիաների դեպքում։ Կեռասի չարաշահումը կարող է հանգեցնել դիարեայի։