Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել թռիչքի ժամանակ պատուհանի պատճառով. մանրամասներ (տեսանյութ)

Alaska Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում այն բանից հետո, երբ թռիչքի ժամանակ պատուհանը և ֆյուզելյաժի մի մասը պոկվել են։ Հաղորդել է ABC News-ը։
Ինքնաթիռն ուղեւորվելիս է եղել Կալիֆոռնիա, սակայն կես ժամ անց ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան։ Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տուժածներ չկան։ Վայրէջքը բարեհաջող է եղել։
Հայտնի է, որ վնասված Boeing 737-MAX 9 ինքնաթիռն ավիաընկերությանը հանձնվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Boeing- ի պաշտոնյաները հետաքննում են:
Տեսանյութն այստեղ։