«Բարսելոնան» ցանկանում է ակումբում պահել և՛ Ֆելիշին, և՛ Կանսելուին

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ակումբում պահել և՛ Ժոաու Ֆելիշին, և՛ Ժոաու Կանսելուին։ Հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբի նախագահ Ժոան Լապորտան և սպորտային տնօրեն Դեկուն համաձայնության են եկել ծրագրի շուրջ։ «Բարսայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն արդեն տվել է իր վերջին կանաչ լույսը երկու խաղացողներին պահելու համար:
«Ատլետիկոյի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ կոնկրետ բանակցությունները դեռ չեն սկսվել, դրա համար ժամանակ կպահանջվի… բայց երկու խաղացողներն էլ ցանկանում են մնալ:
«Բարսան» նաև արդեն տեղեկացրել է խաղացողների գործակալ Ժորժե Մենդեշին, որ նա սկսի պլանավորել պորտուգալացիների տեղափոխությունը:
2023/24 մրցաշրջանում աջ պաշտպան Կանսելուն 42 խաղում դարձել է 4 գնդակի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Ֆելիշը 44 խաղում դարձել է 10 գնդակի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նրանք ավարտված մրցաշրջանում հանդես էին գալիս վարձավճարով։