Որո՞նք են խնձորի քացախի օգուտները օրգանիզմի համար և ինչպես ճիշտ ընդունել այն

Որո՞նք են խնձորի քացախի օգուտները օրգանիզմի համար և ինչպես ճիշտ ընդունել այն

Խնձորի քացախն էնզիմներով ու պրոբիոտիկներով հարուստ ֆերմենտացված մթերք է, որը ստացվում է խնձորի խմորման արդյունքում։ Թեև կան աղբյուրներ, որոնք հավաստիացնում են, որ խնձորի քացախը պարունակում է այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են վիտամին С-ն, В խմբի վիտամինները, մագնեզիումը և կալիումը, սակայն այդ տվյալները չեն ապացուցվել։ Քացախի գլխավոր առավելությունը առողջության համար օգտակար հակամիկրոբային միացություններն են՝  քացախաթթուն և կիտրոնաթթուն։

Խնձորի քացախը նաև պարունակում է կիտրոնաթթու, մրջնաթթու, կաթնաթթու և սաթաթթու, ինչպես նաև հակաօքսիդանտներ, ինչպիսիք են կոֆեինաթթուն, քլորոգենաթթուն, կատեխիննները, էպիկատեխինը, գալլաթթուն, որոնք պայքարում են բորբոքային գործընթացներ հարուցող օքսիդացման սթրեսի դեմ։ Եվ այսպես, խնձորի քացախը նպաստում է՝  քաշի կորստին, բերանի տհաճ հոտից ազատվելուն, քթի փակվածության դեպքում, դադարեցնում է զկռտոցը,օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ստամոքսի խանգարումների դեպքում,հանգստացնում է ոտքերի հոգնածությունը, թեթևացնում կոկորդի ցավը։

Խնձորի քացախն օգտագործվում է խոհարարության մեջ՝ որպես աղցանների սոուսների, թթուների և մարինադների բաղադրիչ: