Չենք պատրաստվում մինչև ընտրություններ սպասել. Իշխան Սաղաթելյանը՝ փողոցային պայքարին վերադառնալու մասին
Ես շատ եմ ասել՝ անձնական խնդիր չկա ընդհանրապես, սա պայքար է մարդկանց միջև, որոնք ուզում են ունենալ հայրենիք և մարդկանց, որոնք ասում են՝ յոլյա կգնանք։ Իրենց առաջարկած օրակարգը՝ հանձնվել փրկվելու համար, մենք չենք ընդունում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել սրանցից, որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից և նպատակից։ Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովհետև մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա»,-նշեց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։