Իտալացի պատգամավորը նախազգուշացրել է Եվրոպայում մահացու վիրուսի տարածման մասին

Եվրախորհրդարանի (ԵԽ) իտալացի պատգամավոր Ջիանանտոնիո դա Ռեն նախազգուշացրել է Եվրոպայում Արևմտյան Նեղոսի մահացու վիրուսի տարածման մասին։
«Սննդամթերքի անվտանգության եվրոպական մարմնի վերջին զեկույցի վիճակագրության համաձայն՝ Արևմտյան Նեղոսի վիրուսի դեպքերի թիվը կտրուկ աճել է Եվրամիությունում։ Արեւմտյան Նեղոսի վիրուսը Եվրոպայում փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով։ 2022 թվականին Եվրոպան գրանցել է իր երբևէ ամենաբարձր հիվանդացության սեզոններից մեկը՝ 1133 դեպքով, ինչը մոտ յոթ անգամ ավելի է, քան 2021 թվականին», - ասվում է դա Ռեի նամակի տեքստում:
Այդ կապակցությամբ նա դիմել է Եվրոպական հանձնաժողովին։