Ոչ մի իշխանություն իրավունք չունի Արցախի կարգավիճակի բանակցային նշաձողն իջեցնել․ ԱՀ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ։
Ստորև ներկայացնում ենք հատված հայտարարությունից․

«Արցախի .Հրանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ, երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ձևավորված սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։

Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ճանապարհով ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում