Գազայում փլուզված շենքերի փլատակների տակ կարող է լինել մոտ 1,2 հազար մարդ

Գազայում փլուզված շենքերի փլատակների տակ կարող է լինել մոտ 1,2 հազար մարդ

Իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու ժամանակ փլուզված շենքերի փլատակների տակ կարող է լինել առնվազն 1,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կուդրան։

«Պաղեստինի իշխանություններն արձանագրել են մոտ 1,2 հազար բողոք Գազայում շենքերի փլատակների տակ անհայտ կորած մարդկանց մասին», - նշել է ալ-Կուդրան, ում խոսքերը տրված են գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Նա հավելել է, որ մոտ 500 հաղորդում կապված է անհետ կորած երեխաների հետ։ «Մենք հուսով ենք, որ նրանցից շատերը դեռ ողջ են», - ասել է Առողջապահության նախարարության խոսնակը: