Կուսակցությունները չեն շտապում առաջադրվել

Կուսակցությունները չեն շտապում առաջադրվել

Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ին սպասվող ընտրություններում կուսակցությունների առաջադրման գործընթացում որևէ տեղաշարժ չկա:

MediaHub-ի հետ զրույցում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը հայտնեց, որ այսօրվա ընթացքում որևէ կուսակցություն չի առաջադրվել:

Հիշեցնենք, առաջադրումները մեկնարկել են երեկ, մինչև օգոստոսի 13-ը ներառյալ:

Հիշեցնենք նաև, որ Երևանի ավագանու ընտրություններում ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ 823 559 է, ինչը նախորդ ընտրությունների համեմատ պակաս է գրեթե 25 հազարով։