Զոհված զինծառայողի մայրը փորձել է օգնել անծանոթ երեխային․ ինչո՞ւ են անչափահաս աղջիկները դանակով հարձակվել կնոջ վրա

Ապրիլի 23-ի երեկոյան դանակով հարձակում է տեղի ունեցել Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրիկի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արամ Գևորգյանը՝ հղում անելով տիկին Լիդային։ Տիկին Լիդան հայտնել է, որ հարձակվողը եղել է երիտասարդ աղջիկ, ով եղել է ընկերուհու հետ։
Նրանք սովորում են Երևանի թիվ 166 դպրոցում։ MediaHub.am-ին միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից հայտնեցին․
«Ապրիլի 23-ին ժամը 20.20-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ 2 անհայտ աղջիկ դանակով սպառնացել են իրեն անծանոթ երեխայի, ինքը մոտեցել է, որպեսզի կանխի միջադեպը, նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Կնոջից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր»: