Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի զինված ուժերը այլ երկրներ ուղարկելու հնարավորության մասին

Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել նախագահի՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ ռազմական դրության ժամանակ այլ երկրներ ուղարկելու իրավունքի մասին։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի կայքը։
Օրենքն Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է փետրվարի 25-ին։ Փաստաթղթի համաձայն՝ ռազմական դրության ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները կարող են ուղարկվել այլ պետություններ և տեղակայվել այդ պետությունների տարածքում՝ «ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման, Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան հետ մղելու և զսպելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար միջոցառումներ իրականացնելու նպատակով»:
Ռազմական դրության ժամանակ ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումներ այլ երկրներ ուղարկելու որոշումը կայացնում է նախագահը` դրա հաստատման մասին օրինագծի միաժամանակյա ներկայացմամբ: Օրինագծի հետ մեկտեղ պետության ղեկավարը տեղեկատվություն է ներկայացնում առաջադրանքների, ստորաբաժանումների ընդհանուր թվի, սպառազինությունների և զինտեխնիկայի տեսակների և կազմի, ենթակայության, տեղակայման տևողության մասին։