Ինչ խնդիրներ և թերացումներ կան պետպատվերի հետ կապված․ մեկնաբանում է ԱՆ փոխնախարարը

Մենք ահազանգեր ենք ստանում, որ պետական պատվերի հետ կապված խնդիրներ կան, մոտենում է տարվա վերջը և այդ խնդիրները սրանում են։ Հաշվի առնելով, որ բյուջեի կատարման հետ կապված խնդիրներ չունենք, արդյո՞ք նախարարությունը պատրաստվում է լուծել այս հարցը։ Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստի ժամանակ Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ահա այս հարցն ուղղեց ԱՆ փոխնախարար Արմեն Նազարյանին։

«Խնդիրը հիմնականում կապված է ոչ թե անհետաձգելի դեպքերի սպասարկման հետ, որի իրականացման համար առողջապահական համակարգում գրեթե պրոբլեմներ չկան, այլ խնդիրը վերաբերում է հերթագրման սկզբունքով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններին»,-ասաց Նազարյանը։

Ըստ նրա՝ այստեղ կան որոշակի խնդիրներ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացին գրանցվում է և որոշ դեպքերում քաղաքացու համար ընդունելի չի լինում, որ բժշկական օգնություն ստանալու համար պետք է սպասի իր հերթին, որ ինքը պետք է սպասարկվի իր գրանցումից 20 օր կամ 1 ամիս հետո։

«Հիմնական բողոքները և ուղեգրումից հետո ծառայությունների ձգձգումը կապված է հենց այս խնդրի հետ, ինչը դժվարամատչելի հետազոտությունների ոլորտում է: Իսկ հիվանդանոցային պայմաններում նման խնդիրները եզակի դեպքերում են լինում»,-ամփոփեց Արմեն Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։