ՀՌԱՀ անդամները նախընտրում են «Կիսաբաց լուսամուտները» եթեր տվող հեռուստաալիքը․ Խամոյան
ՀՌԱՀ անդամները նախընտրում են «Կիսաբաց լուսամուտները» եթեր տվող հեռուստաալիքը․ Խամոյան
Երկու օրից կդադարեցվի «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի հանրային սփռումը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ սա տեղի է ունենում լրագրող, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
«Ըստ էության, որոշել են, որ ավելի լավ է մեր հանրությանը սնեն գռեհկաբանությամբ, սերիալային կյանքով, ապազգային շոուներով»,- նշեց նա։
Ագնեսա Խամոյանը նշեց, որ ՀՌԱՀ անդամները հայտարարում էին, թե եթերը պետք է մաքրվի աղբից, բայց, օրինակ, այդ հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը նախընտրել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումով եթերը։
«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ մեր եթերը զրկվի այս հեռուսաընկերությունից»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։